Արցախի կորուստ, պետականության կորստի իրական վտանգ, կատարյալ խայտառակություն` սկսած դատական համակարգից և վերջացրած դասագրքերով:
Իսկ դուք ի՞նչ էիք սպասում, երբ, կներեք, 2018-ին հորթի հրճվանքով ընտրում էիք այս ոչնչությանը:
Երևի մտածում էիք` Սինգապուր եք դառնալու:
Ինչպես այն ժամանակ խելացի մարդկանց չլսեցիք, ախր հիմա էլ չեք լսելու:
Այս կարգի ժողովուրդները չեն ունենում սուվերեն տարածք և պետություն:
Անհավատ փողամոլների հանրույթի վերջը մեկն է՝ անփառունակ վախճան:
Եվ չի լինելու ձեզ փրկող հերոս, քանի որ դուք ձեր հերոսներին անիծում եք և ձևական պաշտում միայն մահից հետո:
Միակ քաղաքական հնարավոր օրակարգը դա պետականության փրկությունն է այն լրիվ ձևափոխելու միջոցով:
Բայց դե ասողին լսող է պետք...
Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ